Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է Իսրայելի հետ ռազմական հակամարտության նոր փուլի մասին: «Ճակատամարտն սկսվում է»,- գրել է Խամենեին X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ղարաբաղյան կարգավորման գործում առաջնահերթ քայլը կողմերինն է

Ղարաբաղյան կարգավորման գործում առաջնահերթ քայլը կողմերինն է
01.09.2016 | 18:59

ԱՄՆ-ը պատրաստ է աջակցելու ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, սակայն, առաջին քայլը պետք է անեն կողմերը, «Ամերիկայի ձայն»-ին ասել է ԱՄՆ-ի պետքարտուղարության պատժամիջոցների քաղաքականության համակարգող Դենիել Ֆրիդը. «Նրանք պետք է որոշեն, թե ինչ են ուզում։ Եթե խաղաղություն են ուզում, ԱՄՆ-ը պատրաստ կլինի օգնելու»:


Ֆրիդի կարծիքով, ղարաբաղյան հակամարտության մեջ ներգրավված երկրների կառավարությունները կարծես բավարար հետաքրքրված չեն խնդրի վերջնական կարգավորմամբ. «Իշխանությունները չափազանց հարմարավետ են սկսում իրենց զգալ ղարաբաղյան խնդրի առկայության պայմաններում և մտածում են կարճաժամկետ, այլ ոչ՝ երկարաժամկետ կտրվածքով»: Կողմերի պատրաստակամության դեպքում ԱՄՆ-ը պատրաստ է Ֆրանսիայի և Ռուսաստանի հետ համատեղ անհրաժեշտ աջակցությունը տրամադրել կողմերին՝ խնդրի տևական կարգավորման համար՝ նշում է Դենիել Ֆրիդը:


Ղարաբաղյան խնդրի կարգավորման մեջ կողմերի ղեկավարների դերի մասին Դենիել Ֆրիդն ասել է. «Այդ կառավարությունները պետք է որոշեն, թե ցանկանում են շարունակ մնալ այս իրավիճակում և դիմակայել մերթընդմերթ բախումների, թե իրական կարգավորում են նախընտրում»:

Դիտվել է՝ 2025

Մեկնաբանություններ